Թուրքիայում, Իզմիրի գավառում ավտոճանապարհային պատահարի արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին գրում է տեղական մամուլը:
Զոհվածների թվում կան փոքրահասակ երեխաներ: Վիրավորվել է 13 մարդ, նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում:
Թուրքական մամուլի լրատվությամբ, բեռնատարը, որը ընկել է գետը տեղափոխում էր փախստականների, որոնք մեկնում էին Հունաստան:
Վթարի պատճառները դեռևս անհայտ են: Տեղում աշխատում են փորձագետները:
Հեղինակ -
Edgar Barsegyan