Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի քաղաքացի է մահացել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի քաղաքացի է մահացել, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կապի մեջ է մահացածների ընտանիքի անդամների և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ։
«Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատունը տեղեկություն է ստացել երկրաշարժի հետևանքով Անթաքիա քաղաքում Վրաստանի քաղաքացի Ն.Զ.-ի մահվան մասին։ Վրաստանի դիվանագիտական առաքելությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների, ինչպես նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ»,- հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Թուրքիայում այսօր՝ լուսադեմին, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ երկրում երկրաշարժի հետևանքով զոհվել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։