Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած քաղաքացիների թիվը հասել է 22-ի
Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած քաղաքացիների թիվը հասել է 22-ի։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Թուրքիայի կառավարությունը հայտնել է մահացած քաղաքացիների անունները։
«Turkey Aerospace Industry»-ի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել ընկերության որակի վերահսկման սպա Չինգիզ Քոսքունը, մեխանիկ Զահիդե Գուչլուն, ընկերության աշխատակից Հասան Հուսեյն Կանբազին, անվտանգության աշխատակից Աթական Շահին Էրդողանը և տաքսու վարորդ Մուրատ Արսլանը։
Հոկտեմբերի 23-ին Անկարայի Քահրամանկազան թաղամասում գտնվող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ձեռնարկություններում պայթյուններ և կրակոցներ են հնչել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օբյեկտների վրա գրոհած երկու ահաբեկիչները վնասազերծվել են ուժայինների կողմից։
Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։