Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանը ձերբակալվել է

10:06, 28.03.2025

Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

Ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքին Օզմերը հայտարարել է, որ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Ֆեհլիվանը ձերբակալվել է «հորինված պատճառներով», սակայն նա չի մանրամասնել դեպքի մասին։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի կալանավորման դեմ անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 1 900-ի։ Նրանցից 260-ին դատարանը կիրառել է կալանք, 489-ը ազատ է արձակվել, իսկ 662-ի գործերը դեռ ընթացքի մեջ են։

Ցույցերի ժամանակ վնասվածք է ստացել 150 ոստիկան։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին, ինչին հետևել է բողոքի ակցիաների ալիք ամբողջ երկրում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը Էքրեմ Իմամօղլուին, այնուամենայնիվ, հաստատել է որպես նախագահի թեկնածու։

Նմանատիպ