Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, հինգ մարդ վիրավորվել է

11:28, 22.04.2026

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Անկարայում։ Դեպքի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։

«Մեր ռազմական ավիացիայի հրամանատարությանը պատկանող CH-47 ռազմական տրանսպորտային ուղղաթիռը կործանվել է Անկարայում՝ ուսումնական թռիչքի ժամանակ, անհայտ պատճառով», – հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Ինքնաթիռի կործանման պատճառը դեռևս անհայտ է։

Նմանատիպ