Թուրքիայում շոգի նոր ռեկորդ է սահմանվել
Թուրքիայում շոգի նոր ռեկորդ է սահմանվել

Թուրքիայում սահմանվել է ջերմության նոր ռեկորդ՝ 50.5 աստիճան Ցելսիուս։ Շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ օդերևութաբանները ծայրահեղ շոգ են գրանցել հարավ-արևելյան Սիլիպին քաղաքում, որը սահմանակից է Իրաքին։

Նրանք հայտնել են, որ ջերմաստիճանը 12 աստիճանով բարձր է եղել սեզոնային միջին ցուցանիշից։

Աճել է նաև հոսպիտալացման դեպքերի թիվը՝ ջրազրկման և ջերմային հյուծման ախտանիշներով։