Բաթումի և Լազեթի միտրոպոլիտ Դիմիտրի Շիոլաշվիլիի օրհնությամբ փետրվարի 26-ին սուրբ պատարագ է մատուցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բորչխա գյուղի Մամածմինդա տաճարում։
Պատրիարքարանից հայտնում են, որ պատարագը մատուցել են Բաթումիի և Լազեթիի թեմի քահանաները։
Ինչպես նշվում է պատրիարքարանի տարածած տեղեկատվության մեջ, տաճարը հավանաբար կառուցվել և նկարազարդվել է 16-րդ դարում։ Թուրքիայի կառավարության աջակցությամբ նախատեսվում է վերականգնել մշակութային ժառանգության այս հուշարձանը։