Թուրքիայում Քահրամանմարաշ շրջանի դպրոցում տեղի ունեցած հրազենային հարձակման հետևանքով զոհեր կան
Թուրքիայում Քահրամանմարաշ շրջանի դպրոցում տեղի ունեցած հրազենային հարձակման հետևանքով զոհեր կան, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ կրակոցները տեղի են ունեցել Շանլըուրֆա քաղաքում։
Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլուերը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով զոհեր կան, և կան ենթադրություններ, որ զոհերի թիվը կարող է աճել։
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքի վայրում մոբիլիզացվել են մի շարք պարեկային և բժշկական խմբեր։
Հրազենային հարձակումից հետո երկրի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը մեկնել է Քահրամանմարաշ։