Թուրքիայում հայտարարում են, որ Իսրայելի հարձակման ժամանակ կամ դրանից առաջ Սիրիայի Աբու Զուհուր ավիաբազայում ոչ մի թուրքական ռազմական պատվիրակություն չի եղել
Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Ակթուրքը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի Աբու Զուհուր ավիաբազայի վրա հարձակման ժամանակ կամ դրանից առաջ բազայում թուրքական ռազմական պատվիրակություն չի եղել։
Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը նշել է, որ Սիրիայի և տարածաշրջանի խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է, որ Իսրայելը դադարեցնի նման անխոհեմ հարձակումները և համապատասխանի միջազգային իրավունքի պահանջներին։
«Մենք կշարունակենք աջակցել Սիրիայի ջանքերին՝ «միասնական բանակ» սկզբունքի շրջանակներում սեփական ենթակառուցվածքներ և ռազմական կարողություններ կառուցելու համար», – ասել է Զեքի Ակթուրքը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ Իսրայելի կողմից Աբու Զուհուր ավիաբազայի վրա հարձակումը գործողություն է, որն ուղղված է Սիրիայի կայունությանը, անվտանգությանը, միասնությանը և ամբողջականությանը, ինչպես նաև նրա ենթակառուցվածքներին։