Թուրքիայում հայտարարում են, որ ձերբակալել են 32 մարդու, ովքեր ծրագրում էին հարձակվել սինագոգների և եկեղեցիների վրա
Թուրքիայում հայտարարում են, որ ձերբակալել են 32 մարդու, ովքեր ծրագրում էին հարձակվել սինագոգների և եկեղեցիների վրա

Թուրքիայում հայտարարում են, որ ձերբակալել են 32 մարդու, ովքեր ծրագրում էին հարձակվել սինագոգների և եկեղեցիների վրա։

Ինչպես նշվում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալության տեղեկատվության մեջ, ձերբակալվածներից երեքը կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։

Հետաքննության տվյալներով՝ նրանք ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել սինագոգների, եկեղեցիների, ինչպես նաեւ Թուրքիայում Իրաքի դեսպանատան վրա։ Հետախուզական ծառայությունն ու ոստիկանությունը համատեղ հատուկ գործողություն են անցկացրել Թուրքիայի ինը նահանգներում։ Խուզարկության ընթացքում առգրավվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող նյութեր։