Թուրքիայում ձերբակալվել է Հակիյար քաղաքի քաղաքապետը, ով ահաբեկչական հռչակված «Քրդական աշխատավորական կուսակցության» կողմնակիցն է
Թուրքիայում ձերբակալվել է Հակիյար քաղաքի քաղաքապետը, ով ահաբեկչական հռչակված «Քրդական աշխատավորական կուսակցության» կողմնակիցն է

Ձերբակալվել է Թուրքիայի Հաքիյար քաղաքի քաղաքապետը, ով ահաբեկչական հռչակված «Քրդական աշխատավորական կուսակցության» կողմնակիցն է։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Մեհմեթ Սիդդըք Աքիսը այդ պաշտոնում նշանակվել էր երկու ամիս առաջ՝ ընտրություններում տարած հաղթանակի արդյունքում, եւ նա ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ քուրդ մարտիկների հետ կապ ունենալու մեղադրանքով։

Իրավապահները խուզարկել են նրա տունը։ Ինչպես պնդում է քրդամետ «Դեմի» կուսակցությունը, խուզարկության ժամանակ ոստիկանները տուն չեն թողել Աքիսի փաստաբանին կամ նրանց կուսակցության ներկայացուցիչներին։

«Ռոյթերս» գործակալությունը գրում է, որ Թուրքիայում կայացած մունիցիպալ ընտրություններից հետո քրդամետ բազմաթիվ քաղաքապետեր ձերբակալվել են, նրանց փոխարինել են նահանգապետերը։