Թուրքիայում ձերբակալվել է 189 մարդ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ
Թուրքիայում ձերբակալվել է 189 մարդ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ։
Ռեյդեր են անցկացվել երկրի 37 քաղաքներում և նահանգներում։ Այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում, Դիարբեքիրում և Գազիանթեփում։
Ըստ իշխանությունների՝ կասկածյալները ծրագրում էին հարձակում գործել սինագոգների և եկեղեցիների վրա։
Քիչ առաջ Թուրքիան հայտարարեց «Իսլամական պետության» անդամ լինելու մեջ կասկածվող 32 մարդու ձերբակալության մասին, որոնք, ըստ իշխանությունների, ծրագրում էին հարձակում գործել Իրաքի դեսպանատան վրա։