Թուրքիայում չորսհարկանի շենքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել

15:59, 25.01.2025

Թուրքիայում չորսհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ 15 ժամ տեւած փրկարարական աշխատանքից հետո փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են երկու մարդու դի։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ փլուզման պահին շենքում հինգ մարդ է եղել, փրկարարներին հաջողվել է փրկել երեքին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան այցելել է հիվանդանոցում գտնվող տուժածներին։

«Բարեբախտաբար, փրկարարները փրկել են մեր երեք քույր-եղբայրներին։ Նրանք այս պահին հիվանդանոցում են»,- սոցցանցում գրել է Ալի Երլիքայան։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հետաքննության շրջանակներում չորս մարդ է ձերբակալվել։ Կասկածյալներից երկուսը շենքի առաջին հարկում գտնվող խանութների սեփականատերերն են, իսկ մյուսները՝ խանութի օպերատորները։

«2025 թվականի հունվարի 24-ին չորս կասկածյալներ են ձերբակալվել, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են Քոնյա նահանգի Սելչուկլու շրջանում չորս հարկանի շենքի փլուզման համար։ Կատարվում են մանրամասն փորձաքննություն և քննչական ընթացակարգեր»,- ասվում է Քոնիայի գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Նմանատիպ