Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհվել է Վրաստանի քաղաքացի
Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհվել է Վրաստանի քաղաքացի

Թուրքիայում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է Վրաստանի քաղաքացի: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությամբ, միջադեպը տեղի է ունեցել Քուտայհայի նահանգում, Գեդիզ քաղաքի մոտ:

Ավտովթարի հետևանքով բեռնատար ավտոմեքենան, որն ուներ Վրաստանի համարանիշներ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Փրկարարները դեպքի վայրում հայտնաբերել են մահացած վարորդի դին:

Տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է հետաքննություն: