Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վեց մարդ մահացել է, 25-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Աքսարայ նահանգում։
Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել Աքսարայ-Անկարա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառը։ Ավտոբուսը ուղեւորներ էր տեղափոխում Բալիկեսիրի արեւմտյան նահանգից Կապադովկիայի շրջան։
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։