Թուրքիայում ասում են, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող անտառում բռնկված լայնածավալ հրդեհը վերահսկվում է
Թուրքիայում ասում են, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող անտառում բռնկված լայնածավալ հրդեհը վերահսկվում է

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող անտառում բռնկված լայնածավալ հրդեհը վերահսկելի է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը։

Իբրահիմ Յումակլիի խոսքով՝ հրդեհը տեղայնացնելու համար պահանջվել է 48 ժամ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են և՛ հրշեջներ, և՛ կամավորներ, և՛ տեղի բնակիչներ։ Մոբիլիզացվել է նաև ավիացիան։

Հրդեհից տուժած 7 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։ Այրվել է մոտ 4080 հա, այդ թվում՝ 1430 հա գյուղատնտեսական ցանքատարածություններ։ Հրդեհը վնասել է յոթ տուն և 29 ցախատուն։

Հրդեհի հասցրած վնասի ճշգրիտ չափերը դեռ ճշտվում են։