Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 11 հազար նոր դեպք
Վերջին 24 ժամում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 11 հազար նոր դեպք: Մահացել է 202 վարակակիր: Տեղեկությունն այս մասին տարածում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր համավարակի մեկնարկից մինչ օրս Թուրքիայում կորոնավիրուս է ախտորոշված 2 միլիոն 126 մարդու մոտ: Մահացել է ավելի քան 21 հազար դեպք:
Այժմ բարդ իրավիճակում է ավելի քան 3 հազար կորոնավարակակիր: