Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 30 110 նոր դեպք, այդ թվում 6 101-ը՝ ասիմպտոմ: Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության գերատեսչությունը: Վերջին մեկ օրում երկրում մահացել է 190 կորոնավարակակիր:
Թուրքիայում կորոնավիրուս է ախտորոշված 506 966 մարդու մոտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 13 936:
Բացի այդ, վարակից ապաքինվածների թիվն ավելացել է 4 593-ով և ընդհանուր կազմել 409 320: 5 303 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: