Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 22 195 նոր դեպք
Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 22 195 նոր դեպք

Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 22 195 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է «Անադոլուն»՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Վերջին 24 ժամում Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել է 25 516 մարդ, մահացել՝ 241-ը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Թուրքիայում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 2 միլիոն մարդու մոտ, նրանցից 1,78 միլիոնն ապաքինվել է, 17 851-ը՝ մահացել: