Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 14 205 նոր դեպք, մահացել է 254 մարդ
Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 14 205 նոր դեպք, մահացել է 254 մարդ

Թուրքիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 14 205 մարդու մոտ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի բռնկումից ի վեր, Թուրքիայում «կովիդ 19»-ով վարակվել է ավելի քան 2,1 միլիոն մարդ: Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսային վարակից մահացել է 254 մարդ, ընդհանուր առմամբ «կովիդ 19»-ից մահացել է 19 878 մարդ:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում ապաքինվել է ավելի քան 21 000 մարդ: Համաճարակի տարածումից ի վեր երկրում բուժվածների քանակը գերազանցել է երկու միլիոնը: Համավարակը դադարեցնելու համար Թուրքիան կգնի «Փայզեր»-ի և «Բիոենտեկի» կողմից մշակված պատվաստանյութի 30 միլիոն չափաբաժին, չնայած Անկարան պատվիրել է նաև չինական «Սինովակ» պատվաստանյութի երեք միլիոն չափաբաժին: