Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ռեկորդային մեծ թիվ: Մասնավորապես, անցած գիշեր երկրում արձանագրվել է 62 797 նոր դեպք:
Տեղեկատվությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում վիրուսից մահացել է 279 մարդ:
Համաճարակի մեկնարկից ի վեր Թուրքիայում արձանագրվել է Covid-19-ի ավելի քան չորս միլիոն դեպք, իսկ 34 737 մարդ մահացել է: