Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 17-ի
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 17-ի

Թուրքիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի։

Associated Press-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Բուրսա քաղաքում հրդեհի մարմանը մասնակցած հրշեջները։

Հրդեհը բռնկվել է Բուրսա քաղաքի մոտակայքում հանգստյան օրերին, և 3500 մարդ ստիպված է եղել տարհանվել։

Տեղեկատվության համար՝ հուլիսի 25-ին Թուրքիայի Միջերկրական ծովի ափին հրդեհ է բռնկվել, ինչը հանգեցրել է նրան, որ կառավարությունը երկու նահանգ՝ Իզմիրը և Բիլեջիքը, հայտարարել է բնական աղետի գոտի։ Հրդեհ է եղել նաև Անթալիայի նահանգում։