Թուրքիայում ԱՄՆ դեսպան. Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի պահպանումը թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի երկրներին ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Սև ծովով
Թուրքիայում ԱՄՆ դեսպան. Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի պահպանումը թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի երկրներին ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Սև ծովով

Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի պահպանումը թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի երկրներին ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Սև ծովով, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։

Ամերիկացի դիվանագետի խոսքով, Հունաստանում ռազմական ընդլայնում քիչ է եղել, սակայն դա շատ է անհրաժեշտ Ուկրաինայում պաշտպանական ջանքերին աջակցելու համար:

«Մենք մեկ դաշնակցին չենք նախապատվություն տալիս մյուսին: Թուրքիան և Հունաստանը որոշեցին, որ Էգեյան ծովը կլինի խաղաղության ծով։ Սա շատ հաճելի է: Դա կարող եմ վստահաբար ասել։ Թուրքիան մեր գործընկերն է։ Մենք չենք փորձում Թուրքիայի դեմ էքսպանսիա կազմակերպել։ Մենք մտահոգված ենք այն ամենով, ինչ կատարվում է Ուկրաինայում, և մենք ամեն ինչ անում ենք դրան աջակցելու համար»,- ասել է Ջեֆ Ֆլեյքը։