Թուրքիայում 3 ամսով երկարաձգել են արտակարգ դրությունը

15:44, 09.01.2018

Թուրքիայում արտակարգ դրությունը կերկարացվի ևս 3 ամսով, ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։

Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է Թուրքիայի կառավարության կողմից, և օրերս արտակարգ դրության երկարացումն ուժի մեջ կմտնի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ դրությունը Թուրքիայում, որը սահմանվել էր 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձից հետո, կչեղարկվի 2018 թվականի փետրվարին։

Վերջին անգամ արտակարգ դրությունը Թուրքիայում երկարացվել էր 3 ամիս ժամկետով անցած տարվա հոկտեմբերին։

Նմանատիպ