Թուրքիայում՝ Վրաստանի սահմանից 25 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ
Թուրքիայում՝ Վրաստանի սահմանից 25 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ:
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սև ծովում։ Նրանց տվյալներով՝ ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ։