Թուրքիայում՝ Արդվին նահանգում, ժայռը փլուզվել է, իսկ ժայռաբեկորների տակ մնացել են բեռնատարներ
Թուրքիայում՝ Արդվին նահանգում, ժայռը փլուզվել է, իսկ ժայռաբեկորների տակ մնացել են բեռնատարներ

Թուրքիայում՝ Արդվին նահանգում, ժայռը փլուզվել է, իսկ ժայռաբեկորների տակ մնացել են բեռնատարներ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, մահացել է մեկ մարդ, վիրավորվել ևս մեկը։

Միջադեպը տեղի է ունեցել Քեմալփաշա շրջանի Խոֆան ու Քեմալփաշային միացնող սեւծովյան մայրուղու վրա։

Արդվինիի նահանգապետ Յըլմազ Դորուքի խոսքով՝ սողանքի հետևանքով չորս բեռնատարներ մնացել են ժայռաբեկորների տակ։

Թողնել մեկնաբանություն