Թուրքիայից այցելուները կկարողանան Վրաստան մուտք գործել «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով
Երկրների ցանկին, որտեղից «ՊՇՌ» թեստով Վրաստան է մուտք գործում այցելուն, ավելանում է նաև Թուրքիայի Հանրապետությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
«Երկրների ցանկին, որտեղից «ՊՇՌ» թեստով Վրաստան է մուտք գործում այցելուն, ավելանում է նաև Թուրքիայի Հանրապետությունը, մեր մեծ հարևանը, այստեղից էլ սպասում ենք այցելուների՝ առավել պարզեցված կարգով: Այսինքն՝ «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով և արդեն երրորդ օրը մեր երկրում «ՊՇՌ» թեստ հանձնելով: Սա լավ, հուսադրող տեղեկություն է ինչպես բիզնեսի, այնպես էլ՝ զբոսաշրջության համար, քանի որ մեր դրացի երկիրը մշտապես եղել է զբոսաշրջիկների աղբյուր և բավականին մեծ թվով բիզնես-այցելուներ են ժամանում Թուրքիայից»,- նշել է Թուրնավան: