Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Թենթոֆը Վրաստանում է։
Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին և Սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ, խորհրդարանի Թուրքիայի հետ բարեկամության խմբի ղեկավար, Բեքա Օդիշարիան։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահն առաջին հանդիպումը կանցկացնի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Նախատեսվում է նաև խորհրդարանի նախագահի և պատգամավորների հանդիպում թուրքական պատվիրակության հետ ընդլայնված կազմով։
Հանդիպումից հետո Շալվա Պապուաշվիլին և Մուստաֆա Սենթոփը կստորագրեն համագործակցության փաստաթուղթ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության խորհրդարանների միջև և հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։