Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրության քվեարկությունը
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրության քվեարկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։
Հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը հայտնել է, որ այս թեմայով հետագա բանակցություններ կանցկացվեն, և որ օրենքի նախագիծը կարող է օրակարգ վերադառնալ հաջորդ շաբաթ, թեև հստակ ժամկետ չի նշել։
«Որպեսզի մեր բոլոր օրենսդիրները աջակցեն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, նրանք պետք է լիովին համոզված լինեն։ Այս ամենը մենք կքննարկենք հանձնաժողովի հաջորդ նիստում»,- ասել է Օքթայը լրագրողներին՝ երկար ժամ տեւած բանավեճից հետո։
Հանձնաժողովը կարող է օրինագծեր ընդունել մեծամասնությամբ։ Նա կարող է անհրաժեշտության դեպքում խորհրդարան հրավիրել Շվեդիայի դեսպանին։ Վերջերս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կփորձի հեշտացնել վավերացման գործընթացը, սակայն նշել է, որ Շվեդիան բավարար միջոցներ չի ձեռնարկել քուրդ զինյալների դեմ։ Վավերացման համար նախագիծը պետք է նախ հաստատի հանձնաժողովը, ապա պետք է քվեարկեն խորհրդարանում։ Վերջում այն պետք է ստորագրի Էրդողանը։