Թուրքիայի խորհրդարանը բոյկոտ է հայտարարել «Coca-Cola»-ի և «Nestlé»-ի արտադրանքին՝ Իսրայելին հայտարարված աջակցության պատճառով
Թուրքիայի խորհրդարանը բոյկոտ է հայտարարել «Coca-Cola»-ի և «Nestle»-ի արտադրանքին։ Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, դրա պատճառը ընկերությունների հայտարարած աջակցությունն է Իսրայելին։
Այսուհետ «Coca-Cola»-ի արտադրանքն այլևս ներկայացված չի լինի Թուրքիայի օրենսդիր մարմնում։
«Որոշվել է, որ Իսրայելին աջակցող ընկերությունների արտադրանքն այլևս չի վաճառվի խորհրդարանի ռեստորաններում, սրճարաններում և թեյարաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Coca Cola»-ի հետ միասին Թուրքիայի օրենսդիր մարմնում «Nestle»-ի արտադրանք ևս այլևս չի վաճառվի։