Թուրքիայի Վան նահանգում ձնահյուսի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 38 մարդ, տուժել՝ 53-ը:
Դեպքը տեղի է ունեցել Վան-Բահչեսարայ ավտոմայրուղու վրա: Փետրվարի 5-ին տեղի ունեցած ձնահյուսը տարել է միկրոավտոբուսը և ձյունը մաքրող մեքենան: Այն բանից հետո, երբ աղետի վայր է ժամանել փրկարարական ծառայության 300 աշխատակից, ձնահյուս է տեղի ունեցել երկրորդ անգամ:
Զոհերի թվում են փրկարարական ծառայության և ոստիկանության ներկայացուցիչները:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: