Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին

Զանգեզուրի միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին, ասել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Թուրքիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ միջանցքի բացման շուրջ բանակցություններ են ընթանում հայկական կողմի հետ։

«Այնտեղ անցնելը ճիշտ է, բայց եթե չհաջողվի, մեր նախագահն ասել է, որ Իրանը կիրականացնի այս միջանցքային նախագիծը։ Մենք նաև անհրաժեշտ կապեր ենք պահպանում իրանական կողմի հետ։ Կարծում ենք արագ վերակենդանացնել այս վայրը»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարը։