Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել
Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել

Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սամսուն նավահանգստում նավթի տանկեր է պայթել, որից հետո տեղում հրդեհ է բռնկվել։

Ըստ տեղեկությունների՝ հրդեհը մարվել է հրշեջ-փրկարարների միջամտությունից հետո։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ պայթյունի պատճառն այս պահին հայտնի չէ, և դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Սամսուն նավահանգիստը Թուրքիայի ամենամեծ նավահանգիստն է Սև ծովի տարածաշրջանում։