Թուրքիայի փոխնախագահն ասում է, որ Թուրքիան կարող է նույնիսկ շահել երկրների համար Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերից
Թուրքիան կարող է նույնիսկ շահել աշխարհի երկրների մեծ մասի համար ԱՄՆ նախագահի կողմից սահմանված մաքսատուրքերից,- ասել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
Նրա խոսքով, Թուրքիան պետք է ուշադիր հետեւի, թե ինչ պատասխան քայլեր կձեռնարկեն մյուս երկրները։
«Թուրքիայի հետ կապված հայտարարվել է 10 տոկոս մաքսատուրք։ Առայժմ դա մեզ օգտակար է։ Մաքսատուրքերի բարձրացումը հանգեցնում է նրան, որ այն երկրները, որոնք ապրանքներ են վաճառում ամերիկյան շուկայում, ագրեսիվորեն տեղափոխվում են այլ շուկաներ, և մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։