Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովի վրա անօդաչու թռչող սարք է խոցվել
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Սև ծովի վրայով, երկրի օդային տարածքին մոտ, խոցվել է «չկառավարվող» դրոն։
«Օդային տարածքի անվտանգության ապահովման նպատակով օդ են բարձրացվել մեր և ՆԱՏՕ-ի F-16 տեսակի կործանիչները», – նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ դրոնը մոտենում էր Թուրքիայի օդային տարածքին, և այն հայտնաբերվել է պարբերական ստուգումների ընթացքում։
Հայտարարությունում ոչինչ չի ասվում դրոնի տեսակի կամ այն մասին, թե որ երկրից էր այն։