Թուրքիայի պաշտպանության նախարարն ասում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները հերքում են կապը Օդեսայի նավահանգստի ռմբակոծման հետ

20:38, 23.07.2022

Ռուսաստանի կառավարությունը թուրքական իշխանությանն ասել է, որ իրենք կապ չունեն Օդեսայի ռմբակոծման հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքական պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ՌԴ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ ակտիվորեն ու մանրամասն ուսումնասիրում են Օդեսայի նավահանգստի ռմբակոծման հարցը։

«Այն, որ հացահատիկի տեղափոխման հետ կապված երեկվա պայմանավորվածությունից հետո նման դեպք տեղի ունեցավ, մեզ իսկապես անհանգստացնում է։ Մեզ մտահոգում է այս փաստը։ Այդուհանդերձ, մենք շարունակում ենք կատարել մեր պարտավորությունները երեկ ձեռք բերված համաձայնագրով, և հանդիպումների ժամանակ հայտնել ենք, որ կողմ ենք, որպեսզի կողմերը շարունակեն համագործակցությունը հանգիստ և համբերատար»,- ասել է Հուլուսի Աքարը։

Ռուսներն այսօր ռմբակոծել են Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստը։

Նմանատիպ