Թուրքիայի պաշտպանության նախարարը հյուրընկալել է Ջուանշեր Բուրճուլաձեին
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում, որտեղ նրան հյուրընկալել էր թուրք գործընկեր Հուլուսի Աքարը:
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը ցուցաբերած կայուն աջակցության համար և ընդգծել է Թուրքիայի գործնական օգնության կարևորությունը տասնամյակներ շարունակ Վրաստանի պաշտպանական ուժերի զարգացման գործում:
«Կողմերը քննարկել են նաև երկկողմ և եռակողմ ձեւաչափերով համագործակցության ոլորտները: Շեշտը դրվել է միջազգային վարժանքների, միջազգային առաքելություններին համատեղ արդյունավետ մասնակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կարևորության վրա»,- ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ:
Ըստ նրանց, Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Ռումինիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յոն Օփրիշորի հետ: