Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբայը հավատարմագրերի պատճեններ է հանձնել Լաշա Դարսալիային
Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբայը հավատարմագրերի պատճեններ է հանձնել Լաշա Դարսալիային

Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։ Դարսալիան շնորհավորել է դեսպանին Վրաստանում դիվանագիտական ​​առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի առաջնահերթությունները և նախանշել հեռանկարներ՝ ապագա համագործակցության մասին։ Կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի և Թուրքիայի միջև առկա սերտ համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը ավելի կխորանան։ Թուրքիայի դեսպանը եւս մեկ անգամ հաստատել է Թուրքիայի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ինտենսիվ համագործակցության մասին՝ Վրաստան-Թուրքիա հարաբերություններն էլ ավելի ակտիվացնելու նպատակով։