Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ Թուրքիան ձերբակալել է 36 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ
Թուրքիան ձերբակալել է 36 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին սոցցանցում գրում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Նրա խոսքով՝ համակարգված հատուկ գործողության արդյունքում, որն իրականացվել է միաժամանակ երկրի չորս նահանգներում, ոստիկանությունը, կասկածյալներից բացի, առգրավել է նաև հրազեն, արտարժույթ և ազգային արժույթ, ինչպես նաև թվային սարքեր։