Թուրքիայի նախագահի խորհրդական. Վլադիմիր Պուտինը ցանկանում է նոր գործարք կնքել Արևմուտքի հետ
Թուրքիայի նախագահի խորհրդական. Վլադիմիր Պուտինը ցանկանում է նոր գործարք կնքել Արևմուտքի հետ

Թուրքիայի նախագահի խորհրդականի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է նոր «մեծ գործարք» կնքել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Այս մասին Իբրահիմ Կալինը հայտարարել է «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, «Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները, հավանաբար, ինչ-որ փուլում կվերսկսվեն»։

«Մեր ընկալմամբ՝ պարոն Պուտինը ցանկանում է նոր մեծ գործարք, նոր համաձայնագիր Արեւմուտքի հետ։ Մասամբ դա վերաբերում է Ուկրաինային, անկասկած, բայց ավելի լայն խնդիրն իրականում Ռուսաստանի և արևմտյան աշխարհի միջև նոր համաձայնագիրն է»,- ասել է Էրդողանի խորհրդականը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում կարծում են, որ սառը պատերազմի ավարտից հետո ստորագրված պայմանագրերը չեն արտացոլում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը։

«Կա նոր Ռուսաստան, նոր աշխարհ, նոր իրականություն, և նրանք ցանկանում են նոր գործարք կնքել»,- ասել է Իբրահիմ Կալինը «CNN»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ արդյունքում ամբողջ համաշխարհային լիբերալ կարգը նոր փորձության է ենթարկվում։