Թուրքիայի նախագահի խորհրդական. Ռուսաստանը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ նոր համաձայնագրի համար թե՛ Ուկրաինայի, թե՛ Արեւմուտքի հետ

10:40, 14.05.2022

Ռուսաստանը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ նոր համաձայնագրի համար թե՛ Ուկրաինայի, թե՛ Արեւմուտքի հետ,- թուրքական լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալինը։

«Մենք գիտենք, որ Ռուսաստանը ցանկանում է բանակցային սեղանի շուրջ նստել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Արեւմուտքի հետ եւ ստորագրել նոր պայմանագիր։ Բոլոր կողմերը, ներառյալ Եվրոպան և Միացյալ Նահանգները, պետք է կառուցողական դիրքորոշում ցուցաբերեն բանակցություններում», – ասել է Քալինը։

Նրա խոսքով, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար անհրաժեշտ է որոշակի առաջընթաց գրանցել բանակցություններում։

«Ցավոք, վերջին շաբաթների իրադարձությունները բացասաբար են ազդել այս գործընթացի վրա, սակայն մենք կշարունակենք առաջ շարժվել բանակցությունների և երկխոսության ճանապարհով՝ համբերությամբ և հաստատակամությամբ», – հավելել է Կալինը։

Նմանատիպ