Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին կոչ է արել Ուկրաինայում հրադադար կնքել, մարդասիրական միջանցքներ բացել և խաղաղության պայմանագիր ստորագրել

17:18, 06.03.2022

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով Վլադիմիր Պուտինին ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նրանց խոսքով՝ Էրդողանը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցումը կթեթևացնի հումանիտար խնդիրները։

Սակայն, ըստ Թուրքիայի նախագահի վարչակազմի, Թուրքիայի նախագահը կոչ է արել ռուս գործընկերոջը Ուկրաինայում զինադադար հայտարարել, մարդասիրական միջանցքներ բացել և խաղաղության պայմանագիր ստորագրել։

Նմանատիպ