Թուրքիայի նախագահի աշխատակազմ. Թուրքիան փորձում է կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ստամբուլում
Թուրքիայի նախագահի աշխատակազմ. Թուրքիան փորձում է կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ստամբուլում

Թուրքիայի նախագահի աշխատակազմը պարզաբանում է, որ մեդիայում նախագահ Էրդողանի մեջբերումը սխալ է ներկայացվել։ Մասնավորապես, նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն, Թուրքիան փորձում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը, այլ ոչ թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նախկինում թուրքական մամուլում էր նշված։

Հայտարարությունից պարզ է դառնում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ կապի միջոցով կփորձի կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ստամբուլում։

«Հաջորդիվ, մասնավորապես արդեն այս շաբաթ, հարգարժան Պուտինի և նաև հարգարժան Թրամփի հետ բանակցությունների միջոցով մենք կփորձենք պարզել, հնարավոր կլինի արդյոք այս առաջնորդներին (Պուտինին և Զելենսկուն) միասին հրավիրել Ստամբուլ», – նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ հուլիսի 23-ին Ստամբուլում կայացավ Ռուսաստան-Ուկրաինա ներկայացուցիչների երրորդ հանդիպումը, որտեղ ուկրաինական կողմը կրկին բարձրացրեց գագաթնաժողովի մակարդակով հանդիպման նախաձեռնությունը։