Թուրքիայի նախագահը Խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը
Թուրքիայի նախագահը Խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Թուրքիայի նախագահն այսօր ստորագրել է արձանագրությունը, թեեւ լրացուցիչ մանրամասներ չի քննարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան դեռ պատրաստ չէ միանալ ՆԱՏՕ-ի դաշինքին, քանի որ ՆԱՏՕ-ի երկիրը պետք է ամուր դիրքեր ունենա ահաբեկչության դեմ պայքարում: