Թուրքիայի նախագահը վաղը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահը վաղը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը երկօրյա այցով կայցելի Ադրբեջան: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով կմասնակցի Բաքվում անցկացվող զորահանդեսին:

Ադրբեջանական «տրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, «հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված առաջին զորահանդեսին» մասնակցելու է ավելի քան 3000 զինվորական, կներկայացվի շուրջ 150 միավոր տեխնիկա:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր: