Թուրքիայի նախագահը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Թուրքիայի նախագահը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին:

Թուրքական «անադոլու» հրատարակության համաձայն, հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի հանդիպումը փակ դռների հետևում տևել է ավելի քան մեկ ժամ:

Տարածված լրատվությամբ, հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և դաշինքի միջև հարաբերություններին և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Դաշինքի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային` ՆԱՏՕ-ի առաքելություններում ներդրման և համավարակի ընթացքում դաշնակից երկրներին ցուցաբերած աջակցության համար: Ենս Սթոլթենբերգը մեկ անգամ ևս նշել է, որ ողջունում է Միջերկրական ծովում միջադեպերի ռիսկերը նվազեցնելու համար ստեղծված մեխանիզմը:
Հաղորդվում է, որ Ենս Սթոլթենբերգը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: