Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթանում է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը
Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Անկարայում։
Թուրքիայի նախագահի վարչակազմի տեղեկություններով՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ նախ կանցկացնի առանձին բանակցություններ, ապա նախատեսված է հանդիպում երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Ստամբուլում Էրդողանի և Զելենսկու հանդիպումն անցկացվում է այն օրը, երբ Ստամբուլում նախատեսված են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները։ Բանակցությունների ճշգրիտ ժամանակը դեռ սահմանված չէ։ Ինչպես Զելենսկին հայտարարել է մամուլին Անկարա ժամանելիս օդանավակայանում, Ուկրաինայի հետագա քայլերի վերաբերյալ որոշումը կկայացվի Էրդողանի հետ բանակցություններից հետո։
Ռուսական պատվիրակությունն արդեն գտնվում է Ստամբուլում։ Դրան ղեկավարում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։