Թուրքիայի կողմից Վրաստան ներկրված 49 տոննա կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ
Վրաստանի եկամուտների ծառայության տեղեկությամբ, «Սարփի» մաքսակետում Թուրքիայի կողմից ներկրվել է 49 տոննա պարենային կարտոֆիլ:
«Ֆիտոսանիտարական սահմանային վերահսկման շրջանակներում, նշված ապրանքը ենթարկվել է կարանտինի վնասատուների լաբորատոր հետազոտության:
Հետազոտության արդյունքում, հաստատվել է կարանտինային օբյեկտի, կարտոֆիլի փտած լինելը (Clavibacter Michiganensis Subsp. Sepedonicus):
Նշված բեռն ուղարկվել է հետ՝ արտահանող երկիր»,- հայտարարում են եկամուտների ծառայությունում: