Թուրքիայի Քըրքլարելի նահանգում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է երեքի
Թուրքիայի Քըրքլարելի նահանգում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է երեքի։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, փրկարարները Քիրքլարելի նահանգում հայտնաբերել են անհետ կորած չորս անձանցից մեկի դին։ Եվս երեք անձի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև արտակարգ իրավիճակների ծառայությունը, ոստիկանությունը և զինվորականները։
Նախօրեին ջրհեղեղ է սկսվել Քիրքլարելի նահանգի Դեմիրքոյ շրջանում։ Արդյունքում ավտոճանապարհը ժամանակավորապես արգելափակվել է։
Աղետ է եղել նաեւ Ստամբուլում, որտեղ հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների հետեւանքով երկու մարդ է մահացել։ Եվս 12 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Հեղեղվել են տներ, կամուրջներ, ճանապարհներ։