Թուրքիայի Քահրամանմարաշ շրջանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քահրամանմարաշ շրջանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:31-ին Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում։
Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշի շրջանում։ Դարի աղետը, որը պատուհասեց Քահրամանմարաշին, ինչպես նաև Հաթային, Օսմանիեին, Ադիյամանին, Դիարբեքիրին, Շանլըուրֆային, Գազիանթեփին, Քիլիսին, Ադանային, Մալաթիային և Էլազիղին, խլեց 53 537 մարդու կյանք, վիրավորվեց 107 213 մարդ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են աշխարհի 93 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը։